▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ ներողություն խնդրել գործած սխալների համար․ Արսեն Թորոսյան

Ուզում եմ ներողություն խնդրել գործած սխալների համար: Կորոնավիրուսի դեմ պայքարում գործած սխալների մասին խոսելիս՝ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Արսեն Թորոսյանի խոսքով, կորոնավիրուսային հիվանդությունը նոր է, երբևէ չի եղել աշխարհում և դրա հետ կապված մինչ օրս էլ անպատասխան հարցեր կան, ինչն էլ տարբեր երկրներում իշխանություններին դրդել է կատարել տարբեր քայլեր, գործողություններ և դասեր քաղել դրանից։

«Այս անորոշություններն են պատճառը, որ գուցե մենք ինչ-որ ժամանակում հապաղել ենք, մի քանի օր որոշումն ուշ ենք կայացրել։ Ներողություն եմ խնդրում և ուզում եմ ասել, որ տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ կայացնելիս գուցե հապաղել ենք։ Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել և գնահատել կատարած քայլերը։ Ես շնորհակալ եմ քննադատներին, երբ նրանք մատնացույց են անում մեր գործողությունների թերությունները։ Դրանք մեզ թույլ են տալիս շտկել ու ճշգրիտ քայլերով առաջ գնալ», -ուղիղ եթերում հայտարարել է Թորոսյանը։

Նա նաև հիշել է իր նախկին հայտարարությունը դիմակ չկրելու մասին և նշել, որ անցած կարանտինային 4 աիսները և հիվանդության դեմ պայքարը թույլ են տվել հասկանալ, որ այդ հայտարարությունը սխալ է եղել, և այժմ հանրայն վայրերում դիմակ կրելը նվազեցնում է վարակի տարածումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее