▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ 2023 -ը խաղաղության մեջ այս հարցիս պատասխանը տա...

Երգահան, հաղորդավար  Ավետ Բարսեղյանը «Ինստագրամ»-ում նոր հրապարակում է արել՝ «Գիտե՞ս ,ինչն եմ սիրում հայի...» վերնագրով ու գրել է․

Ուզում եմ 2023 -ը խաղաղության մեջ այս հարցիս պատասխանը տա...
«Գիտե՞ս ,ինչն եմ սիրում
հայի...»
Գիտե՞ս ,ի՞նչն եմ սիրում հայի՝
որ ամենից դժվար պահին
մի կողմ թողնում ով ում արյուն
ու դառնում է մի ազգանուն

Գիտես ինչն եմ սիրում հայի
որ նա «միավորվել» բայի գոյականն է կարող ստանալ,
ԲառԱրմատով հպարտանալ։

Ու սիրում եմ Հայի ցավը՝ժայռապատկեր քարանձավը,
լուռ ու խոնարհ տանող մորը
որն իր օջախի
զինվորն է։

Գիտես մեկ էլ ինչն եմ սիրում
աշխարհով մեկ ցրված հայի
որ նա ունի մեկ նվիրում
հայրենիքի ապագայի

գիտես ինչն եմ սիրում հայի
երբ ասում է
-Ես որ կայի՜
հայի մեջ Քրիստոսն եմ սիրում
չեղած օվկեանոսն եմ սիրում,
Որ մտքի ու հավատքի է
կարոտի ու աղոթքի է…

Հայի հայ լինելն եմ սիրում
Վայի ցավոտ օրերի մեջ
հայի ծիծաղելն եմ սիրում։
Ես, ինչ որ տեղ էլ վստահ եմ,
որ աշխարհում Սերը Հայ է։

Ու թեկուզ փոքրիկ մի կետ ենք,
բայց դա քարտեզի վրա է…
Նայիր աստղերին
—Քեզ հետ եմ,
տիեզերքն ասում է.
-Հայ եմ։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее