«Ժողովուրդ»-ը գրում է` ինչպես երեւում է, մեր երկրին լրջագույն փորձություններ են սպասվում։ Վերջին շրջանում այնպիսի իրադարձություններ են ծավալվում, որ անհավատալի կարող էին թվալ նույնիսկ ամիսներ առաջ։ «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի ներկայացման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։ Այս խոսքերը, թերեւս, երկու հասցեատեր ունեն. ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահները, ովքեր միավորվել են եւ փորձում են կրկին իշխանության գալ «հրաշալի քառյակ»-ի տեսքով։ Ս. Սարգսյանն ուղիղ ձեւով հասկացնում է, որ երեքով էլ պետք է հեռանանք, քանի որ եռյակի ստեղծած համակարգը փլվում է։ Երեկ հետաքրքիր իրավիճակ ստեղծեց նաեւ բարեփոխումների նախագծի հրապարակումը, ուր նշված է, որ մեր երկիրը պետք է նախագահական համակարգից անցում կատարի խորհրդարանականին (ինչը Ս. Սարգսյանի սրտով չէ). նախ՝ դրանով փորձ արվեց շեղել հասարակական ուշադրությունը իշխանության փլուզման իրավիճակից։ Բացի այդ ցույց տվեց նաեւ այդ մտքի հեղինակների կարճատեսությունը։ Պատմության դասագրքերից մենք լավ ենք հիշում, որ 18-20 թթ. Հայաստանում դարձյալ պառլամենտական համակարգ էր, որտեղ ամիսներով Կառավարության որոշումները չէին ընդունվում, իսկական քաոս էր։ Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Բացի դրանից, նախագծում առկա է նաեւ քաղաքական ինտրիգ. պարզվում է՝ ՍԴ նախագահն իր «հագով է կարել» սահմանադրական բարեփոխումները։ Ահա թե ինչ է գրված այնտեղ. «Պետք է ներդրվի պետական իշխանության մարմինների միջեւ սահմանադրական լիազորությունների հարցով առաջացած վեճերի իրավական լուծման գործուն համակարգ»։ Իսկ ո՞վ պետք է ղեկավարի այդ համակարգը, եթե ոչ ՍԴ հավերժ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ու սա պետք է լինի մեր երկրի մայր օրենքը»։