▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ութ սպայի բնակարան զբաղեցնող ՊՆ աշխատակազմի ղեկավարի երկար ձեռքերը

Nyut.am-ը գրում է. Բոլորին է հայտնի, որ մեր բանակի սպաները տարիներով հերթ են կանգնում` իրենց երիտասարդ ընտանիքների համար բնակարան ստանալու հույսով:
Բայց, ահա, «շուստրիներն» ու արտոնյալները միշտ խառնում են «թիկունք» չունեցողների հաշիվները:

Այդպիսի սուպերարտոնյալներից է Պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Վյաչեսլավի Հայրապետյանը: Նորքի երկրորդ զանգվածում, Գյուրջյան 58/1 հասցեի շենքը ամբողջությամբ ՊՆ աշխատակիցներն են զբաղեցրել: Մարդիկ տարիներով հերթ են պահել ու ստացել իրոք հարմարավետ բնակարաններ:

Բայց հաստատ յոթ զինվորականների ընտանիքներ ժամանակին այստեղ բնակարաններ չստացան, որովհետև ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը իրենով արեց մի ամբողջ հարկ: Յուրաքանչյուր հարկում ութ բնակարան կա: 

Պատկերացնո՞ւմ եք, ինչ թափով տղա է: Նա զբաղեցրել է վերջին հարկը: Տանիքի տարածքն էլ է իրենը, որտեղ ասում են, լողավազան էլ է կառուցել: Գուցե օրենքով իրեն հասնո՞ւմ է: Չգիտենք: Դե, իր կինն էլ է իր մոտ աշխատում, ու նաև ծառայողական ավտոմեքենա ունի: Գուցե երկուսին հասնո՞ւմ է ութ բնակարան:

Իսկ էն յոթ երիտասարդ սպաների «հերն էլ անիծած»: Զոռբաների դար է:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее