▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշքի եկեք ու հասկացեք, որ այսօրվա հերոսները մեր տղաներն են ու իրենց հերոս ծնողները.Անիտա Հարւթյունյան

Մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սարսափելի էր, սարսափելի ու վերջ... բառեր չկան նկարագրելու այն որդեկորույս մոր հոգեվիճակը, որին ես տեսա երեկ...

Երեկ ներկա էի մեր հերոս տղաներից մեկի հոգեհանգստին, ուղղակի ապշած եմ, թե որտեղից նրա ծնողներին այդքան ուժ, որ կարողանում են հանդուրժել այս ցավն ու չչարանալ ղեկավարության, մարդկության ու առհասարակ կյանքի հանդեպ: Մայրը, ով ի դեպ կիրթ ու հպարտ կին է, արցունքն աչքերին ու ցավը սրտում իր միակ զավակի դիակի կողքին նտած կրկնում էր.

«ՀԵՐՈՍ է որդիս, նա անմահացավ, որ մենք ապրենք...»:

Ես հասկացա, որ հերոսից հերոսներ են ծնվում, ու արցունքն աչքերիս, հանգստացնող հաբերի սրվակը ձեռքիս հեռացա...

Երեկոյան, երբ ինքս ինձ հետ միայնակ մնալով վերլուծում էի շուրջս պտտվող ամեն ինչ ու մի կերպ փորձում ինձ կտրել այդ դառը իրականությունից, աչքիս առաջ եկավ պատերազմի հակառակ կողմը...

Սելֆիներ, իրենց ՓիԱռով զբաղվող քաղաքական գործիչներ, երգիչ-երգչուհիներ,ովքեր այս ընթացքում ապացուցեցին, որ մենք շատ չբացահայտված «դերասաններ» ունենք…

Ուշքի եկեք կապիկներ, ուշքի եկեք ու հասկացեք, որ այսօրվա հերոսները մեր տղաներն են ու իրենց հերոս ծնողները... Այսօր ոչնչով էլ չեք զարմացնի. ձեր ցուցադրական տեսակները, ձեր դիմահարդրմամբ ու հարդարված վարսերով՝ իբր կռվի դաշտում արված սլեֆիները, ուղղակի զզվանք են առաջացնում...

Ուշքի եկեք, համախմբվեք ու օգնեեեեք այն մարդկանց, ովքեր բոլորիս կարիքն ունեն: Կապիկություն անելու ժամանակը դեռ կգա...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее