«Վովա Գասպարյանի՝ ամիսներ առաջ կատարած կադրային փոփոխություններից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, մարտին նրա հրամանով ազատվել և կադրերի ռեզերվում է Մասիսի անձնագրայինի պետ Հայկ Թադևոսյանը:
Պարզվում է՝ նրան ազատելու հիմնական պատճառը քաղաքական է: Նա մարտի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «գործուն աջակցություն» է ցույց տվել ԲՀԿ-ական թեկնածուին, կեղծ գրանցումների շնորհիվ այս շրջանի Սայաթ-Նովա գյուղում ՀՀԿ-ականին հաղթել է ԲՀԿ-ական Ռազմիկ Ալավերդյանը:
Բանն այն է, որ Թադևոսյանը Հովտաշենի ԲՀԿ-ական գյուղապետ Հովիկ Թադևոսյանի խնամին է»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ հոդվածներ`«Հրապարակ» թերթի այսօրվա համարում