«Տիկին Ռիտա Սարգսյանի ուշացած կոչը»
ՀՀ նախագահի տիկնոջ գրասենյակին
Սիրելի Ռիտա
Հետաքրքիր զուգադիպությամբ 18.11.2013թ. մի շարք լրատվական ծառայություններով միաժամանակ հրապարակվեց «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամին օժանդակություն ցուցաբերելու Ձեր` ազգային համախըմբման կոչը և Գորիսի նախկին քաղաքապետ Ս. Հարությունյանի ` տխրահռչակ լիսկայի հանցագործությունների,թալանի,հափշտակությունների մասին հսկայածավալ հրապարակումները:
Տիկին Ռիտա,
Ի՞նչ ազգային համախմբման մասին է խոսքը,երբ ծայրահեղ աղքատության ճիրաններում են հայտնվել բնակչության 40%-ը,արտագաղթել են արդեն 500000-ից ավելի մեր հայրենակիցներ և շատ շուտով կհատենք ՀՀ բնակչության 1,5 միլիոնի սահմանագիծը:
Ի՞նչ ազգային համախմբման մասին է խոսքը,այն էլ ցեղասպանության 100 ամյակի շեմին, երբ մի խումբ անարժանիներ թալանով,գողությամբ և հափշտակությամբ հարստացել և տիրապետում են հարյուր միլիոնավոր դոլարների ու հսկայական կապիտալի: Դրա վառ ապացույցը քրեական տականք լիսկայի օրինակն է,որը թալանել է Սյունիքի մարզի ողջ բնական հարստությունները,կարևոր նշանակության հարյուրավոր օբյեկտներ (շինություններ,հողատարածքներ,ջրային ռեսուրսներ և այլն),և այսօր էլ բոլորիս աչքի առաջ մայրաքաղաքի սրտում կառուցում է միլիո-նավոր դոլլարների արժողության առանձնատուն:
ՈՒշացա'ծ է, տիկին Սարգսյան, ուշացա'ծ է...
Հարգանքներով`
Ամալյա Պետրոսյան
ք. Երևան
21.11.2013թ.