ՀՀԿ-ական պատգամավորների անդավաճան «ավանդույթներից» է ուրիշի փոխարեն քվեարկելը: Գրում է Լուրեր.com-ը, որի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են իրենց «առաքելությունը» կատարում ՀՀԿ-ական պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը և Հովհաննես Սոֆոյանը, ով նաև ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահն ու գործադիր տնօրենն է։ Սոֆոյանը ներկայացվող նախագծերի քվեարկության ժամանակ քվեարկում էր Սուքիաս Ավետիսյանի փոխարեն, իսկ Սուքիաս Ավետիսյանը՝ նիստից բացակայող Առաքել Մովսիսյանի (Շմայս) փոխարեն։