▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք իմանալ Հայաստանի ու մեր ընտանիքի պատմությունը. Քիմ և Քորթնի Քարդաշյաններ

 

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 12-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են գտնվելայնպիսի աստղեր, ինչպիսիք են Քրստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Սիլվեսթր Ստալոնեն,  Օռլանդո Բլումը, Շառլոտ Լե Բոնը, Շերը, Անժելա Սարաֆյանը,  Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, Շերը: Այժմ «Խոստում» ֆիլմի Ինստագրամի էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Քիմն ու Քորթնին խոսում են ֆիլմի ու Ցեղասպանության մասին։

 «Մենք շատ հպարտ ենք այս ֆիլմով և ուրախ ենք այստեղ գտնվել։ Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք իմանալ Հայաստանի ու մեր ընտանիքի պատմությունը։ Այս հաղորդագրությունն ու պատմությունը պատմելը շատ կարևոր է, քանի որ այն կարևոր ուղերձ ունի։ Մենք ցանկանում ենք պահել պատմությունը հիշելու խոստումը»,- տեսագրության մեջ ասել է Քիմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее