▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ և բարի համերգ է սպասվում Մոսկվայում` «Ռեինկարնացիա»-ից

Դիտեք նաև՝

Մոսկվայում ապրիլի 19-ին տեղաբնակները ու ՌԴ մայրաքաղաքի հյուրերը  հայկական ռեգգի լսելու հնարավորություն կունենան: Այդ  օրը տեղի է ունենալու «Ռեինկարնացիա» խմբի մենահամերգը:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում խմբի պրոդյուսեր Արամ Սուջյանն ասաց, որ մենահամերգը տեղի է ունենալու  «Известия Hall» ակումբում:  «Ռեինկարնացիա»-ն  Մոսկվայում առաջին անգամ չէ, որ  ելույթ է ունենում.

«Սա Մոսկվայում տեղի ունեցող արդեն երկրորդ մենահամերգն է: Առաջինը եղել է նախորդ տարի և պետք է նշել, որ  հոյակապ  է անցել»:

Արամ Սուջյանը նաև ասաց, թե  ինչ պետք է  Մոսկվայի  հանդիսատեսն ակնկալի  համերգից.

«Հնչելու են, ինչպես սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններ մեր նոր ձայնասկավառակից: Հանդիսատեսի անունից չեմ կարող խոսել, միայն կասեմ, որ ինչպես միշտ սպասվում է բարի և ուրախ համերգ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Մոսկվայում սպասվող «Ռեինկարնացիա» խմբի մենահամերգի ինֆորմացիոն հովանավորներն են Asekose.am-ը, NEWS.am-ը, imyerevan.com-ը և Восток FM ռադիոն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее