«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է հոկտեմբերի 25-ին Էրեբունի վարչական շրջանում՝ «Մետաքսի» մոտ, հնչած կրակոցների հետեւանքով 4 անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Եվ չնայած դեպքը մեծ հանրային հնչեղություն է ստացել, կրակոցների հեղինակների ինքնությունը գանե պաշտոնապես դեռ մնում է անհայտ:
Սակայն ոչ պաշտոնական շրջանակներում շրջանառվում է այն վարկածը, որ կրակողների ինքնությունը պարզվել է դեպքից հաշված ժամեր անց, չնայած, ըստ մեր աղբյուրի, վերքեր ստացած երիտասարդները միաբերան պնդում են, թե չենք տեսել, չենք ճանաչում, չգիտենք: Բայց բոլորն էլ հասկանում են, որ եթե առնվազն 4 անձ (տուժածները) տեսել են կրակողներին (թեեւ կա վարկած, որ տուժածներից ոմանք նաեւ կրակողների ցանկում են), եւ այդ «ուչաստկովիի գործը» չբացահայտելը ծանր ռեակցիաներ կառաջացնի քննչական համակարգում:
Պարզապես դեռ քննարկվում է այն հարցը, թե կրակողների անունները «ինչ սոուսով» մատուցեն հանրությանը, հաշվի առնելով, որ թելերը կարող են մինչեւ բավականին հնչեղ անուններ տանել: Մի խոսքով՝ այսօր-վաղը շատ բան պարզ կդառնա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում