Երևանի Կոմայգու տարածքում հավաքվող կնոջ արտաքինով տղամարդկանց թատերաշրջանը կարծես թե ավարտվում է: Նրանց արդեն հազվադեպ կարելի է տեսնել Կոմայգու տարածքում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի եւ armlur.am-ի նկարահանող խումբը եղել է այգում` պարզելու, թե որտեղ են անհետացել տրանսվիստիտները և ինչպես են վերաբերվում այդ փոփոխությանը հարակից շենքերի բնակիչները:
Նկատեցինք, որ այգու տարածքի սրճարաններից մեկում մաքրման աշխատանքներ էին ընթանում: Պարզեցինք, որ բացվող սրճարանը կոչվելու է «Մարգարիտա»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սրճարանի տնօրեն Մարգարիտա Սահակյանը պատմեց, որ երկար տարիներ աշխատել է Ազգային ժողովի ճաշարանում, եւ ահա այգու տարածքում ձեռք բերելով այս սրաճարանը` փորձել է իր բիզնեսը սկսել: «Անցած տարի ոսկեղեն, ինչ ունեի, դրեցի այս սրճարանն աշխատացնելու համար, սակայն համասեռամոլների պատճառով ոչ մի հաճախորդ չէր գալիս: Բոլորը ամաչում էին ու գործս փակվեց: Այս տարի նկատելով, որ տեսախցիկներ կան ու այդ անբարոյականները քչացել են, որոշեցի նորից սրճարանս բացել: Ես ինքս նկատում եմ, դրական տեղաշարժ կա, մարդիկ այգի են գալիս, երեխաներին են բերում: Իրավիճակը շատ է փոխվել, իսկ թե դրանք ուր են գնացել` ո՞վ իմանա»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում