▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ում նշանակել են իմ գործի քննիչ, մի քանի ամսից ձերբակալել ու բանտարկել են

Չեմ կարողանում աշխատել Հայաստանում որևէ քննիչի հետ, իմ դեմ հարուցած քրեական գործով: ՈՒմ նշանակել են իմ գործի քննիչ, ձերբակալել ու բանտարկել են մի քանի ամսից, կեղծ գործեր սարքելու ու կաշառակերության մեղադրանքով, ու ոչ մեկը քննիչներիցս չի հասցրել ծանոթանալ իմ գործի նյութերին:

Ստացվել է այնպես, որ Հայաստանի Հանրապետությունը մեղադրում է ինձ 8 տարի շարունակ զենք, զինամթերք ու պայթուցիկներ պահելու մեջ, բայց ոչ մի քննիչ դեռ չի հասցրել ծանոթանալ գործի հետ:

Հ.Գ. հատուկ իրավապաշտպանների համար

ՈՒթը տարի է մեղադրվում եմ զենք, զինամթերք, պայթուցիկ պահելու համար, բայց միջազգային ինտերպոլն ինձ չի փնտրում, հասցես էլ գաղտնի չէ: Ինչպես կբացատրեք այս երևույթը հայաստանաբնակ ամենաիմաստուն իրավապաշտպաններ:

 

Վահե Ավետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее