«Գեներալի աղջիկը» սերիալի նկարահանումների ավարտից հետո գլխավոր դերակատարուհին` Անի Երանյանը, գրեթե մեկ ամիս Մոսկվայում մնալուց հետո մեկնել է Մալդիվյան կղզիներ և վայելում է հանգիստը: Այս մասին գրում է esyes.am-ը:
Հայրիկի ու եղբոր հետ Մալդիվներում հայտնվելը պայմանավորված է Անիի հոր ծննդյան տարեդարձով: «Մարտի 26-ին հայրիկիս ծնունդն էր. որոշեցինք Մոսկվայի ձմեռային տրամադրությունը փոխարինել տաք արևոտ կղզում հանգստանալով»,-ասել է երգչուհին և նշել, որ առաջին անգամ է Մալդիվյան կղզիներում:
«Իրոք այստեղ կարողանում եմ լիարժեք հանգստանալ: Նաև մտքերիս հետ մենակ եմ մնում, ինչը վաղուց չէի կարողանում անել»,- ասել է դերասանուհին: Երգչուհին նշել է, որ իր համար ամենակարևորն այն է, որ վայելում է հայրիկի ներկայությունը