Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը երկու օր առաջ է վերադարձել Իտալիայից. esyes.am-ն է գրում այս մասին, ում էլ հաղորդավարուհին պատմել ճամփորդության մանրամասները: Պարզվում է` Արևիկը Սիրուշոյի` «Տաշիր» մրցանակաբաշխությանը մասնակցելուց հետո մի քանի օր Մոսկվայում է անցկացրել և այնտեղից մեկնել Իտալիա:
Արևիկի խոսքերով` Իտալիա մեկնել էր հանգստանալու նպատակով: «Ունեի մոտ տասը օր և քանի որ վերջին ամիսներին աշխատանքային գրաֆիկս խիտ էր, նախընտրեցի պասիվ հանգիստ: Չնայած շատ եմ սիրում շրջագայել` չէի ցանկանում էներգիա և ժամանակ ծախսել նորը բացահայտելու համար: Մեկնեցի Իտալիա, որտեղ հաճախ եմ լինում: Այնտեղ կա ծով, հարազատ մարդիկ, համեղ ուտեստներ և ոչ շատ տուրիստներ,- նշել է Արևիկն, ով դժվարացել է խոսել Իտալիայից տպավորությունների մասին, նշելով, որ վաղուց է տպավորվել Իտալիայով,-Ժամանակի ընթացքում ավելի եմ համոզվում, որ շատ եմ սիրում այնտեղի իրականությունը: Ի տարբերություն որոշ եվրոպական երկրների` այնտեղ հստակ է սեռերի տեսքի, պահելաձևի և վերաբերմունքի տարբերությունը: Այնտեղ մեծ սիրո և ուշադրության են արժանանում բոլոր երեխաները: Կարող եմ ասել` երեխան այնտեղ կուռք է: Մի խոսքով, մարդիկ զարմանալի դրական վերաբերմունք են դրսևորում միմյանց նկատմամբ, ընդ որում` և՛ մեծ քաղաքներում, և՛ փոքր»:
Թեև Արևիկը մենակ էր մեկնել Իտալիա` քույրերն ու նրանց բալիկներն ընկերակցել են իրեն. «Մեծ քույրս այնտեղ է ապրում, իսկ մյուսն էլ ինձ նման հանգստանալու էր եկել: Բազմիցս ապացուցված է, որ քույրերիս հետ հանգիստը շատ ուրախ է անցնում, իսկ նրանց բալիկներն այն գունավոր և աղմկոտ են դարձնում»,-եզրափակել է հաղորդավարուհին: