«Իրավունք»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցներն օրեր շարունակ շրջել են Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանի համայնքներով, առաջնային անհրաժեշտության սննդամթերք հասցրել սոցիալապես անապահով ընտանիքներին և տարեցներին:
Սակայն պարզվում է, որ բարեգործ Ծառուկյանը, որոշ բարեգործություններ անում է, իր իսկ աշխատակիցների աշխատավարձերի հաշվին: Մեր աղբյուրն, ով աշխատում է Կոտայքի մարզում գտնվող Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում, հավաստիցանում է, որ ինքն այսուհետ ստանալու է 60.000 դրամ աշխատավարձ, նախկին 250.000-ի փոխարեն: Վերջինս նշում է, որ գազալցակայանի աշխատակիցներն ընդամենը օրեր առաջ են տեղեկացել, որ նման որոշում է կայացվել: «Գոնե պարոն Ծառուկյանն այս օրերին մեզ խղճար ու նման որոշում չկայացներ»,- նշում է մեր աղբյուրն ու ու շեշտում, որ աշխատակիցները հայտնվել են անելանելի վիճակում»:
Մանրամասները՝ թերթի համարում։