▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ է նվիրելու իր կիթառը Սերժ Թանկյանը

 

Մեծանուն ռոք աստղ Սերժ Թանկյանը դեռ 2 տարի առաջ «Օրրանին» նվիրաբերեց իր լեգենդար կիթառը, որով նա նվագել է System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls)՝ շրջագայության ընթացքում։ Նվերը վաճառվել է աճուրդային կարգով, 35.000 դոլարով։
Այս տարի ևս Սերժ Թանկյանը մտադիր է մասնակցել բարեգործությանը և խոստացել է նվիրել ոչ պակաս շրջագայության մասնակցած իր մյուս կիթառը։ Ակնկալվող նվերը նույնպես կհանվի աճուրդի, հոկտեմբերի մեկին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
«Օրրան» անապահով ընտանիքների երեխաների ցերեկային խնամքի և կարիքավոր տարեցների աջակցման կենտրոնը հիմնադրվել է 2000 թվականին։ Այն արդեն 17 տարի շարունակ շատ ծանր կացության մեջ հայտնվածների համար դարձել է հոգատար օրրան։ Այս ինքնատիպ հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի սեպտեմբերին բարեգործական ճաշկերույթ է կազմակերպում Հայաստանում և Միացյալ նահանգներում։ Արմինե Հովհաննիսյանի հիմնադրած բարեգործական կազմակերպությունը տարեց տարի ընդլայնում է իր շրջանակները՝ ներգրավվելով ավելի շատ մարդկանց ։
Ավանդական դարձած բարեգործական ճաշկերույթի մշտական մասնակից է նաև հանրաճանաչ երաժիշտ և կատարող Սերժ Թանկյանը։
Բարեգործական ճաշին մասնակցում են նաև System of a Down-ի մյուս տղաները։

Մեծանուն ռոք աստղ Սերժ Թանկյանը դեռ 2 տարի առաջ «Օրրանին» նվիրաբերեց իր լեգենդար կիթառը, որով նա նվագել է System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls)՝ շրջագայության ընթացքում։

Նվերը վաճառվել է աճուրդային կարգով, 35.000 դոլարով։Այս տարի ևս Սերժ Թանկյանը մտադիր է մասնակցել բարեգործությանը և խոստացել է նվիրել ոչ պակաս շրջագայության մասնակցած իր մյուս կիթառը։

Ակնկալվող նվերը նույնպես կհանվի աճուրդի, հոկտեմբերի մեկին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
«Օրրան» անապահով ընտանիքների երեխաների ցերեկային խնամքի և կարիքավոր տարեցների աջակցման կենտրոնը հիմնադրվել է 2000 թվականին։ Այն արդեն 17 տարի շարունակ շատ ծանր կացության մեջ հայտնվածների համար դարձել է հոգատար օրրան։

Այս ինքնատիպ հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի սեպտեմբերին բարեգործական ճաշկերույթ է կազմակերպում Հայաստանում և Միացյալ նահանգներում։

Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների հիմնադրած բարեգործական կազմակերպությունը տարեց տարի ընդլայնում է իր շրջանակները՝ ներգրավվելով ավելի շատ մարդկանց։

Ավանդական դարձած բարեգործական ճաշկերույթի մշտական մասնակից է նաև հանրաճանաչ երաժիշտ և կատարող Սերժ Թանկյանը։

Բարեգործական ճաշին մասնակցում են նաև System of a Down-ի մյուս տղաները։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее