«Ասում են, թե քաղաքական կուլիսներում շունչները պահած սպասում են կադրային փոփոխությունների, որոնց առանցքը ՀՅԴ-ի՝ կոալիցիա մուտքն է:
Սակայն իշխանությունում չեն շտապում, փորձում են հասկանալ, թե ինչ կտա սահմանադրական հանձնաժողովի նախաձեռնած քաղաքական կուսակցությունների հանդիպման շարքը, քաղաքական կուսակցություններն ինչ «առաջարկներով», իրականում՝ «բազար-պահանջարկի» ինչ սպասելիքներով կգան այդ հանդիպմանը, ում ախորժակն ինչքան կլինի, արդյոք իշխանական «խաղողին» նրանց դունչը կհասնի, որից հետո կհայտարարվի խորհրդարանական կառավարման անցնելու «պրեզենտացիան»՝ երկար սպասված կադրային տեղաշարժերով:
Ասում են նաեւ, թե կադրային տեղաշարժի առնչությամբ մեծ սպասումներ ունի նաեւ Հովիկ Աբրահամյանը, ով ցանկանում է ցանկալի ու բաղձալի կադրերին վերջապես տեղավորել իր «կողքին»՝ ազատվելով անցանկալիներից, ընդ որում՝ 2016-ի բյուջեի, ֆինանսների «տեղաբաշխման» եւ ձեւավորման նախաշեմին»:
Ուշագրավ այլ նյութեր` «Իրատես de facto» թերթում