Ապրիլ ամսին «Ուկրաինա» համերգային սրահում տեղի ունեցող ռուս հայտնի երգչուհի Վալերիայի համերգը վտանգված է:
Ըստ տեղեկությունների` ուկրաինացի հանդիսատեսը պատրաստվում է բոյոկտել երգչուհու համերգը: Ըստ ակտիվիստների` սա համարժեք քայլ է, քանի որ արդեն տևական ժամանակ է, ինչ ռուսները այդ ձևով են վարվում ուկրաինցի երգիչների հետ:
Համերգը բոյկոտելու ակտիվ կոչեր են հնչում հատկապես սոցիալական ցանցերում, որի համար այս դեպքում առիթ է ծառայել նաև այն, որ վերջերս Վալերիան իր անձնական էջերից մեկում լուսանկար էր տեղադրել և գովեստի խոսքեր ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին` Ղրիմի իրավիճակի հետ կապված:
Ուկրաինացիները պատրաստվում են բոյկոտել Վալերիայի համերգը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet