▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուդուլի» տոլմայի փառատոնն՝ ադրբեջանցիների աչքի փուշ

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպել է  «Ուդուլի» տոլմայի փառատոնը:

Արդեն 4-րդ անգամ անցկացվող այս փառատոնը կրում էր  «Տոլման Հայկական լեռնաշխարհում» խորագիրը:

Ինչպես Հայաստանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, այս փառատոնը ևս չի վրիպել հարևան գրչակների ուշադրությունից. երեկվա քոչվորները կրկին խոսել են «սեփական» արժեքների մասին, իսկ տոլմայի նկատմամբ ադրբեջանցիների հիվանդագին վերաբերմունքը բոլորին է հայտնի:

 Հատկապես մշակութային միջոցառումներին, որոնց շրջանակներում ներկայացվում են հայկական մշակույթի հոգևոր ու նյութական արժեքներ, ադրբեջանցիներն, արդեն սովորական դարձած ձեռագրով գլխապատառ արձագանքում են՝ շտապելով մեկ անգամ ևս շեշտել, որ հայերը կրկին ներկայացրել են իրենցից «գողացվածը»:

Կայքերից մեկն անդրադարձել է տոլմայի փառատոնին՝ վերնագրելով այսպես. «գողացված ուտեստենրի փառատոն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее