▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու քանի դեռ ես երազում եմ, ուրեմն ապրում եմ...Էռնա Էլիզբարյան

Esem.amգրում է. Հաշված օրեր և Ձիու տարին կմնա անցյալում և կողջունենք Նոր տարուն: Անցնող տարին ամփոփել է հմայիչ հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը: Բլից հարցումից կպարզեք, թե ինչպիսին էր տարին քաղաքական հեռուստամեկնաբանի համար:

Տարվա ամենակարևոր պահը…

Տարին ինձ համար, սովորական է, առանց կարևոր պահերի…աշխատանքային ու հոգսաշատ…

Ի՞նչն էր ինձ առանձնապես ոգեշնչում այս տարի։

Ոգեշնչում է աշխատանքը, քանի որ մեզ ազատում է երեք մեծ չարիքներից ` տաղտուկից,արատից ու կարիքից:

0Տարվա ամենակարևոր նորությունը։

Ինձ համար թերևս տարվա կարևորագույն նորությունն ապագայում է սպասվում

Իմ կյանքի ամենակարևոր մարդիկ։

Հայրս, մայրս, եղբայրս՝ երեխաների հետ, ու…

Ի՞նչն էր առավել բարդ ինձ համար։

Անարդարությունների դեմ դարձյալ պայքարելը, և ներել այն մարդկանց, ովքեր միշտ չարախոսում են:

Ի՞նչ գույն ուներ անցնող տարին։

Ինձ համար մոխրագույն:

Այս տարվա ո՞ր իրադարձությունը կուզենայի միշտ հիշել։

Ծննդյան տարեդարձն ու ամառային հանգիստը…

Ո՞ր բառն եմ ես առավել շատ օգտագործել այս տարի։

Նորից թանկացավ…

Այս տարի կատարած ամենաանմիտ գնումը։

Երբեք անմիտ գնումներ չեմ անում, քանի որ «այդքան հարուստ» չեմ , որ վճարեմ այն ապրանքների համար, որոնք հետագայում ինձ պետք չեն գա:

Այս տարին հրաշալի էրորովհետև

Հրաշալի էր , որովհետև բոլոր իմ հարազատներն առողջ են ու իմ կողքին:

Ի՞նչ ներքին խնդիր ես կարողացա հաջողությամբ լուծել։

Հասկացա, երբ ինքնավստահ ես սեփական ուժերիդ վրա, ապա ցանկացած հարց մանրուք է և լուծելի են:

Ո՞ւմ եմ ես գրկել գիշերները։

Առարկայական ոչ մեկին, բայց սեփական երազանքները հաճույքով գրկել եմ…

Ի՞նչ միջին աշխատավարձ ունեիր այս տարի։

Աշխատանքային գաղտնիք է:

Ունեցե՞լ եմ այնպիսի զրույցորը գլխումս ամեն ինչ տակնուվրա է արել։

Այո, տարին հագեցած էր այդպիսի զրույցներով…

Ի՞նչ նոր գործ ես նախաձեռնեցի 2014թ-ին։

Ոչ մի, ամեն ինչ գրեթե նախկինի պես նույն էր:

Եթե ես մեկ օրով կարողանայի սուպերհերոս դառնալի՞նչ կանեի։

Աշխատատեղեր կբացեի ու կլուծեի բազմաթիվ մարդկանց զբաղվածության հարցը:

Ի՞նչի մասին եմ երազում։

Ես միշտ եմ երազում, ու քանի դեռ ես երազում եմ, ուրեմն ապրում եմ, իսկ երազանքերն էլ գաղտնիության շառավղից են:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее