▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու հենց էդպես էլ կգրես` քաղաք Բերդ, Սիրանուշ Բադալյան...

Մորս հետ հերթական՝ Մոսկվա-Շամշադին ուղիղ կապի ժամանակ մայրս մի բան ասաց, որից հետո, երբ ավարտեցինք, մի պահ մտքերի մեջ ընկա, չթաքցնեմ, նույնիսկ աչքերս լցվեցին։

- Մամ, առողջությունդ ո՞նց ա, ցավդ տանեմ։

- Լավ, բալես։ Քո լրագրողական շրջապատի հետ մի գործ ունեմ։

- Ի՞նչ գործ, մեր ջան։

- Ուզում եմ ինձ բուժող բժշկին շնորհակալություն հայտնեմ։

- Հա, բայց ինչի՞ էտ տարբերակով (ինկատի ունեմ, ինչու՞ թերթին տանք)։

- Շատ ուշադիր ու հոգատար բժիշկ ա, Էդգար ջան, միշտ զանգում հետաքրքրվում ա։ Էդքան վատը գրում են, թող էս լավ տեսակի մասին էլ գրեն, որ էս տեսակ բժիշկներ էլ ունենք։ Ու հենց էդպես էլ կգրես` քաղաք Բերդ, Սիրանուշ Բադալյան։

- Էղավ, մամ ջան։

Ինձ ճանաչող իմ ընկերները կհասկանան, ինչու էր ինձ համար հատկապես կարևոր լսել այս խոսքերը։

Մայրս առողջական խնդիրներ ունի, և մենք վերջին տաս տարում միշտ «էքստրեմալ» իրավիճակներում ենք հայտնվել, ու, փառք Աստծո, միշտ դուրս եկել այդ իրավիճակներից։

Եվ դուրս ենք եկել ահա այսպիսի մարդկանց շնորհիվ։

Ուզում եմ միանալ մորս շնորհակալությանն ու ասել.

Սիրելի Անահիտ Սուրենի Հարությունյան, ես էլ որպես որդի եմ Ձեզ շնորհակալ՝ մորս նման հոգատար վերաբերմունքի արժանացնելու համար։

Շնորհակալություն Ձեր մասնագիտությանը արժանապատվորեն վերաբերվելու համար։ Հավատացած եմ, որ կոնկրետ Ձեր դեպքում երախտիքի խոսքերը բազմաթիվ են։ Երկրորդ բժշկական միավորում, բժիշկ-նյարդաբան Անահիտ Սուրենի Հարությունյան։


Էդգար Բաբայան,

Մոսկվա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее