«Ոստիկանությունը պետք է պարզաբանում ներկայացնի, թե ի՞նչ է նշանակում երկրի անվտանգության խորհրդի անդամին, խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավարին Ծիծեռնակաբերդից հեռանալիս արգելել մնացած պաշտոնյաների համար հատկացված ճանապարհով անցնել»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով այն փաստին, որ այսօր Ծիծեռնակաբերդում ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանին թույլ չեն տվել իջնել պաշտոնյաների համար նախատեսված ճանապարհով:
Նա հիշեցրեց, որ իրեն նույնպես թույլ չեն տվել անցնել նշված ճանապարհով, այն էլ` առանց բացատրության, և ինքը ենթարկվել է ոստիկանների պահանջին: