▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը պատժո՞ւմ է Գոռ Վարդանյանին. իրավապահները զայրացած են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրության հանրաքվեի փոփոխությունների օրը արձանագրված ընտրախախտումները չեն կարող կասկածի տակ դնել արձանագրված ցուցանիշները: Այս մասին երեկ ոստիկանությունում հրավիրված ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Ասուլիսից հետո «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի հետ:

-Պարո՛ն Պողոսյան, այս տարվա սեպտեմբերին, երբ «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը լքեց Հայաստանը, ՀՀ քննչական կոմիտեի եւ ոստիկանության միջեւ սկսվեց հակամարտություն, թե ով է պատասխանատու, որ քրեական հանցագործության մեջ կասկածվող ակտիվիստը լքեց Հայաստանը: Ու մինչ գերատեսչական կռիվը շարունակվում էր, Վահան Մարտիրոսյանը հասավ Ադրբեջան եւ խայտառակեց մեր երկիրը: Մինչեւ ե՞րբ միջգերատեսչական վեճի արդյունքում պետք է տուժի երկրի անվտանգությունը:

-Հավատացնում եմ Ձեզ՝ չկա՛ միջգերատեսչական հակամարտություն, եթե որեւէ մեկին թվում է, որ առողջ մրցակցությունը վատ է, սխալ է: Բայց վստահեցնում եմ, որ մեր պարագայում անգամ այդ մրցակցությունը չկա, ուռճացնում են:

-Այս տարվա ընթացքում բազմիցս լսեցինք, որ հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացիները, որոնք հաշվառված են հոգեբուժարաններում, գտնվելով ազատության մեջ՝ սպանեցին իրենց մերձավորներին: Նման դեպք եղավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, օրերս Սյունիքի մարզում կինը կացնահարել էր ամուսնուն: Ոստիկանությանը չի՞ մտահոգում այս իրավիճակը, ի՞նչ քայլեր են արվում:

 -Մտահոգիչ հարց է, արդեն կա ոստիկանության ղեկավարության հանձնարարականը` հատկապես տարածքային ստորաբաժանումերին համագործակցել առողջպահության նախարարության մեր գործընկերների հետ եւ  ինչ-որ ձեւաչափով մշակել օրենսդրական փաթեթ, որ նման մարդիկ գտնվեն անհրաժեշտ բուժհիմնարկներում: Իրոք մտահոգիչ հարց է, շատ ճիշտ խնդիր եք բարձրացնում, այստեղ ոստիկանական գործառույթը շատ քիչ է: Ոստիկանը նման մարդկանց հայտնաբերելու դեպքում, անհրաժեշտ հիմնավորման պարագայում  տեղավորում է որեւէ բուժհիմնարկ, որտեղից անհրաժեշտ բուժում ստանալուց հետո,  բնականաբար, բոլորս էլ հասկանում ենք, որ բուժումը լիարժեք չի լինում, նրանք հայտնվում են հասարակության մեջ` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

-Խնդրին լուծում տալու համար իրականացվելիք քայլերի արդյունքը ե՞րբ նկատելի կդառնա:

 -Մենք ունենք միջգերատեսչական հանձնաժողով, որի նախագահը ՀՀ ոստիկանապետն է, եւ համապատասխան աշխատանքային խմբին արդեն հանձնարարել ենք զբաղվել դրանով: Կփորձենք կես տարվա մեջ ունենալ այդ փաստաթուղթը:

-Օրերս հայտնի դարձավ, որ դերասան Գոռ Վարդանյանը ապօրինի զենք պահելու համար հայտնվել է դատարանի առաջ: Ըստ շրջանառվող լուրերի՝ Գոռ Վարդանյանը պատահական չի հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Բան այն է, որ վերջինս ոստիկանության մասին ֆիլմ է նկարահանել եւ այն անվանել է «Հրեշների գայլ», ինչը խիստ զայրացրել է իրավապահներին, քանի որ նախապես նման պայմանավորվածություն չի եղել, դրա համար էլ որոշել են «պատժել» նրան»: 

 

 

 

 

 

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее