«Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները գողություն կատարելու մեջ մեղադրվող անձին տարել են դեպքի վայր, որպեսզի վերջինս տեղում ցույց տա, թե ինչպես է մուտք գործել տուժողի տուն, որտեղից ինչ իր է վերցրել և այլն:
Սակայն գողության մեջ կասկածվողին հաջողվել է ոստիկաններից աննկատ դիմել փախուստի: Ոստիկաններն արդեն մի քանի օր է՝ փնտրում են իրենց մեղադրյալին: Ի դեպ, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Վալերի Բաղյանը մեզ հետ զրույցում հերքեց տարածված լուրերը՝ ասելով որ նման բան չի եղել»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում