«Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ այսօր առավոտյան ոստիկանների օպերատիվ խումբ է մեկնելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանենց տուն՝ վերջինիս որդուն բերման ենթարկելու: Նման հանձնարարական տվել է դատախազը:
Նույն աղբյուրները կարծում են նաև, որ մեծ հավանականությամբ մարզպետի որդին Տիգրան Խաչատրյանը, տանը չի լինելու, և ոստիկանները կվերադառնան ձեռնունայն: Սոցիալական ցանցերում արդեն իսկ լուրեր կան, թե նա հեռացել է Հայաստանից: Այս լուրը հաստատող փաստեր, սակայն, դեռևս չկան»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ» թերթում
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի