Արդեն տեղեկացրել ենք, որ կիրակի երեկոյան Հաց Բերողի հիշատակին կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները կիրակի երեկոյան նստացույց էին կազմակերպել Հանրապետության հրապարակում՝ Տիգրան Մեծ պողոտա տանող հատվածում:
Ոստիկանները բռնի ուժի կիրառմամբ նստացույց իրականացնողներին հեռացրին այդտեղից. բռնություն կիրառվեց նաև լրագրողների և օպերատորների նկատմամբ, խոչընդոտվեց նրանց աշխատանքը՝ արմունկով և բռունցքով սեղմելով ԶԼՄ աշխատակիցներին: Տեղի ունեցավ նաև հրմշտոց:
Սրանից անմիջապես հետո Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրելով. «Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին իրադարձությունները լուսաբանելիս պահպանել իրավապահների հետ աշխատանքի և լրագրողական էթիկայի կանոնները: Եթե ոստիկանները որևէ գործողություն են իրականացնում, պահպանեք անհրաժեշտ տարածություն: Հրապարակային միջոցառումների ընթացքում լրագրողները պարտավոր են չխոչընդոտել ոստիկաններին իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս: Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է լրագրողներին, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների համա»ր: