▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանը որոշել է պտույտներ կատարել

Սեպտեմբերի 30-ին ժամը 16:30-ին Հանրապետական հիվանդանոցի հարակից այգում Գինեսի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը կփորձի կատարել «Պտտաձողին մեծ պտույտ ետ» վարժությունը:

«2014 թվականի սեպտեմբերին պտտաձողին 30 րոպեում անընդմեջ 1001 պտույտ կատարեցի՝ գրանցվելով Գինեսի ռեկորդների գրքում, որը դեռևս չի գերազնացվել: Իսկ հիմա փորձելու եմ պտույտներ կատարել 1 րոպեում.նախատեսում եմ մոտ 45 պտույտ, քանի որ 20 պտույտից հետո մարմինդ արդեն թուլանում է: Նման ռեկորդ դեռ ոչ ոք չի կատարել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռոման Սահրադյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее