▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանապետն աշխատանքից հեռացրել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 10 աշխատակիցների.«Ժամանակ»

«Ժամանակի» տեղեկություններով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ աշխատանքից հեռացրել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 10 աշխատակիցների: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա, սակայն, անուններ չհրապարակեց:

Մեր հարցին՝ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի դեմ ծառայողական վարույթ սպասվո՞ւմ է արդյոք, Ա. Ահարոնյանը ձեռնպահ մնաց պատասխանելուց: ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանն այս կապակցությամբ մեզ ասաց, որ Լ. Երանոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական զործ չի քննվում»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր

«Ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее