▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոսկի/արծաթ/բրոնզ բերող ու չբերող բոլոր մարզիկների մարզիչների աշխատավարձը 95000 դրամ է Գյումրիում»

«Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է. «Բարև ձեզ, հո քնած չե՞ք:
Եկա ասեմ, որ ոսկի/արծաթ/բրոնզ տոննարենով բերող ու չբերող բոլոր մարզիկների մարզիչների աշխատավարձը 95000 դրամ է Գյումրիում: Հարկերը մեջը, իհարկե, որ շատ լավ չզգան իրենց: Այսինքն, ամսական առձեռն ստանում են 74.500 դրամ:
Բարի գիշեր, բարեկամներ, ձեր ցավը տանեմ: Հենց բոլոր սակուրաները ու բաոբաբները կտնկեք, կավարտեք, էս մարդկանց հուշարձան դրեք: Հետո չասեք՝ թե տեղյակ չէիք:
վարաքուր
ՀԳ.
Երբ բացատրում եմ, թե ինչ է նշանակում Հայաստանի անհամաչափ զարգացում, ահագին մարդ, մանավանդ պաշտոնյան, չեն հասկանում, հիմա տեսնես հասկացա՞ն:
Ջղայնացրին, այ մարդ: Թե բա՝ սա փաստաթուղթ չէ ....
Չէ, գիշերվա կեսին պարապ էի, դրեցի նկարեցի, որ կայֆավատ լինեմ: Էդ խելքով ո՞նց եք 21-րդ դար հասել, յավրում»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее