▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օսկարին» Հայաստանը ներկայացնող «Սողոմոնի երգերը» ֆիլմը բանակին նվիրել է 16,000,000 դրամ

Բազմաթիվ միջազգային փառատոնների նոմինանտ «Սողոմոնի երգերը» Ֆիլմի գլխավոր պրոդյուսերներ Կարո և Սիրվարդ Կավուկչյանները և ֆիլմի ռեժիսոր Արման Նշանյանն իրենց աջակցությունն են բերում Հայաստանի և Արցախի հերոս բանակին՝ նվիրելով 16,000,000 դրամ և ցանկանում մեր անկոտրում և վսեմ ազգին շուտափույթ հաղթանակ և խաղաղություն Արցախում:

Ֆիլմի կադրերը հիմնականում նկարահանվել են Արցախում և իր գեղարվեստական պատմության մեջ այն ընդգրկել է նախորդ դարի Հայոց ցեղասպանության իրական պատմությունների շարան: «Սողոմոնի երգերը» վերջերս ընտրվել է Հայաստանի Ազգային Կինոակադեմիայի կողմից, որպեսզի ներկայացնի Հայաստանը 2021 թվականի Հոլիվուդի 93-րդ «Օսկարի» միջազգային ֆիլմերի մրցույթին:

Պատահական չէ այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը, որը դեռ սպասում է արդար դատի, այսօր կրկնվում է նույն հանցագործների ձերքերով՝ համայն քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ: Մեր երազանքն է, որ այս ֆիլմը կարողանա թափանցել աշխարհի մարդկության հոգիները, և վերջապես Հայոց հարցը լուծում ստանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее