Ըստ որոշ լուրերի` Երևանի ավագանու ընտրությունների «կուրացիան» այս անգամ իրականացնելու է ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Թվում էր` այս «սուրբ գործը» դրված էր Գագիկ Բեգլարյանի ուսերին, բայց, ինչպես երևում է, Սեդրակյանը նախագահական և խորհրդարանական ընտրություններում գերազանցել է բոլոր «ընտրակազմակերպչական» ռեկորդները և դարձել առաջամարտիկ:
«Հրապարակ»-ը զրույցել է Մհեր Սեդրակյանի հետ, որից մի հատված ներկայցնում ենք ստորև.
-Ես ո՞վ եմ, որ իմ վրա նման պատասխանատվություն դրվի: Ստից բաներ են խոսում: Ես, բնականաբար, խառնվելու եմ, բայց իմ վրա պատասխանատվություն դրված չկա:
- Հետաքրքիր է` իսկ ինչպե՞ս եք խառնվում, շտաբնե՞ր եք բացում, ի՞նչ եք անում և, ընդհանրապես, ո՞նց եք դրսևորվելու այս ընտրություններում:
- Դե, մեր նախագահը ՀՀԿ նախագահն է, և Տարոնը` ՀՀԿ կուսակցության անդամ, բնականաբար, ես պետք ա խառնվեմ: Ոչ թե մենակ ես, այլ ՀՀԿ-ում ինչքան մարդ կա, բոլորն էլ խառնվում են, նորմալ ընտրություններ կազմակերպում:
-Պարոն Սեդրակյան, անկեղծ խոստովանեք, հնարավո՞ր է առանց կեղծիքների հաղթանակ գրանցել ՀՀԿ-ի օգտին, Դուք «քաղաքի տղայի», երևանցու համբավ ունեք, մայրաքաղաքի այսօրվա խնդիրների պարագայում ՀՀԿ-ի հաղթանակն իրատեսակա՞ն եք համարում:
- Ինչի՞ չի լինի որ: Հիմի նախագահական ընտրություններում կեղծիքներ կա՞ր, նախագահական ընտրություններին էլ մաքուր աշխատեցինք, էս ընտրություններին էլ կաշխատենք, նորմալ, է, ի՞նչ է եղել որ: Բա ուրիշ ո՞վ պետք է լինի: ...Չէ, Դուք ինձ ասեք` ո՞վ պետք ա լինի, էդ ցուցակներում մյուս կուսակցություններից ո՞վ կա քաղաքապետի թեկնածու, որ... էս բոլորը հաշվի պտի առնվի, չէ՞:
- Ինչո՞ւ եք այդպես ասում, օրինակ, Վարդան Օսկանյանն է ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում...
- Վարդան Օսկանյանին մի հատ բերենք Սովետաշեն, բաց թողնենք, ինքը կարա՞ իրա տուն գնա, կգտնի՞ իրա տան տեղը, որ քաղաքապետ էլ դառնա: