Wnews.am-ը ներկայացրել է, թե որտեղ են իրենց հանգիստն անցկացնում հայ պաշտոնյաները:
Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այս օրերին իր կարճատեւ արձակուրդն անցկացնելու է Արցախում։ Վարչապետից բացի Արցախում է նախընտրում հանգստանալ նաեւ պատգամավոր Թեւան Պողոսյանը։
Թեւան Պողոսյանի հանգստի լուսանկարները Արցախից.
ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ընտանիքի հետ հանգիստն է վայելում Հունաստանում։
ԲՀԿ-ական պատգամավոր Նորա Առուստամյանը ամուսնու հետ հանգստյան օրերն անցկացրել է Հանքավանում (նրանց լուսանկարը հանգստից չէ)։
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը եւս իր ամառային հանգիստն անցկացրել է Հունաստանում։ Նա Զակինտոս կղզում է։
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ավանդույթի համաձայն քույրերի, դստեր եւ թոռնիկի հետ հանգիստն է վայելում Հունաստանում (լուսանկարը հանգստից չէ)։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում