«Փաստ» օրաթերթը գրում է. Պարզվում է, որ ԱԱԾ-ի խուզարկության ժամանակ Ալեքսանդր Սարգսյանի տանը հայտնաբերված թմրանյութերից, Սարյանի նկարներից, թանկարժեք ժամացույցներից ու մեքենաներից բացի, այլ ուշագրավ ապրանք նույնպես պետք է լիներ, որի ծագման մասին քչերը գիտեն:
Ի դեպ, «Հայգորգում» նման եզակի նմուշ համարվող գորգեր էլի են եղել, որոնք ազգային արժեք են համարվում: Եվ դեռևս անհասկանալի է, թե նախկինից մնացած այս և նման ապրանքներն ինչ նպատակով և ինչպես են այս կամ այն մասնավորի մոտ հայտնվել:
«Փաստը» կփորձի առաջիկայում սեփական հետաքննություն անցկացնել և «Հայաստան» գորգը Ալեքսանդր Սարգսյանին նվիրելու մանրամասներն ու դրդապատճառները հրապարակել:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի շաբաթօրյա համարում