«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն աշխատանքից հետո հաճախակի է այցելում իր որդուն պատկանող «Ալֆա-դելտա» անվտանգության ծառայության շենք, մոտակա դեղատուն, որը, հավանաբար, մտերիմներից մեկին է պատկանում, եւ այնտեղ ընկերների հետ թղթախաղով է զբաղվում:
Ընկերությունը գտնվում է Աջափնյակ համայնքում՝ Աբելյան-8 հասցեում: Երկհարկանի կառույց է:
Մոտակայքի բնակիչները մեզ պատմեցին, որ գրեթե ամեն օր իրենց թաղում տեսնում են Գրիգորիչին սպասարկող մեքենաները, այստեղ են լինում նաեւ նրա կուսակցական եւ ոչ այնքան կուսակցական ընկերները, այդ թվում՝ պատգամավորներ:
Թղթախաղը, բնականաբար, նաեւ ուտել-խմելու գործով է ուղեկցվում: Մեզ ասացին նաեւ, որ շենքի նկուղային հարկն էլ տրամադրել են երգիչներին, որոնք այստեղ փորձեր են անում, երգում են: Այնպես որ, կենդանի երաժշտությունն էլ է ապահովված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում