▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան շուտ վերադառնան ընտանիք, այնքան` լավ. Պարույր Հայրիկյանը` Վարդան Սեդրակյանի դատավճռի մասին

«Եթե վաղը նրանց ազատ արձակեն ես չեմ բողոքի: Ես ուրախ եմ, որ իմ կանխազգացումը ճիշտ դուրս եկավ և պարզվեց, որ այդ հարյուր հազար դոլարը ուղարկված էր Ռուսաստանից: Եթե ամբաստանյալներն ամեն ինչ պատմեին, ես ամեն ինչ կանեի, որ նվազագույնից ցածր ստանային, մենք կարող ենք որոշ հարցերով դիմել, սակայն դա չի լինի ամբաստանյալների վիճակն ավելի բարդացնելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի դատավճռի մասին` ասել է  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` նշելով, որ օրենքը նախատեսում է քսան տարուց մինչև ցմահ, գրեթե  նվազագույն պատիժն է տրված, որքան շուտ վերադառնան նրանք իրենց ընտանիքներին, այնքան իրենց երեխաների համար լավ:

Պարույր Հայրիկյանի խոսքով, քանի որ գործն ամբողջովին չի բացահայտվել, այս գործի նկատմամբ իր հետաքրքրությունն արդարացված չէր լինի:

«Ոչ նախաքննությունը, ոչ էլ դատաքննությունը չփորձեց պարզել, թե որտեղից էր գոյացել ամբաստանյալներից մեկին փոխանցված հարյուր հազար դոլարը:  Երեք միլիոն դրամ խաղալուն ոչ մեկը չանդրադարձավ, թե որտեղից այդքան գումար մի մարդու մոտ, ով չի աշխատել և չի աշխատում, այն էլ այն մարդու, ում մեքենան Պարույր Հայրիկյանից թանկ արժե»,-հավելել է ԱԻՄ առաջնորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее