«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ «բացառիկ» հարցազրույց է տվել ռուսական Независимая газета-ին, որում վերջինս մի շարք մտքեր է հայտնել Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական, արտաքին և ներքաղաքական հարցերի շուրջ:
Մեզ հաջողվեց պարզել, որ այդ «հարցազրույցի» համար Ծառուկյանը ռուսական թերթին է վճարել 12-15 հազար դոլար:
«Դա միջին, ավելի կոնկրետ ստանդարտ գին է նման հարցազրույցների համար: Թերթին անգամ հետաքրքիր էլ չէ, թե ով է հարցազրույց տվողը: Գումարը վճարում են, հարցազրույցն էլ տպագրվում է»,-ասաց ռուսաստանցի մեր զրուցակից փորձագետը»,-գրում է թերթը:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում