«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ժամը 11-ին, Երեւանի կենտրոնում տեղի կունենա «Հիլթոն» հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը: Բավականին գրավիչ տեսքով այս հյուրանոցը գտնվում է կրկեսի վերակաոոցվող շենքի հարեւանությամբ: «Հիլթոն» ցանցի մեջ ներկայումս մտնում է ավելի քան 540 հյուրանոց, որոնք գտնվում են աշխարհի 78 երկրներում: «Մարիոթից» եւ «Հայաթից» հետո «Հիլթոնը» երրորդն է համաշխարհային հյուրանոցային ցանցերից, որ սկսում է գործունեությունը Հայաստանում, եւ դրա դերը դժվար է գերագնահատել: Նման կառույցների մուտքը ՀՀ իր հետ բերում է նոր բիզնես մշակույթ, ձեւավորում անձնակազմի ուսուցման մեխանիզմներ, նպաստում մեր երկրի ու բնակչության ինտեգրմանը քաղաքակիրթ աշխարհին: Ինչպես երեկ մեր թղթակցին հայտնել են տնօրինությունից, հյուրանոցի «աստղային» դասակարգումը «4+» է։
Ունի երեք դասերի պատկանող թվով 176 համար: Մեկ համարում հանգրվանելու միջինացված գինը մոտ 80 հազար դրամ է։ Տնօրինությունից չհաջողվեց պարզել, որքան ներդրում է իրականացվել հյուրանոցի կառուցման համար եւ ինչպիսի ակնկալիքներ կան ներդրումների հետվերադարձի տեսանկյունից: Այս հարցը ներկայումս արդիական է հայաստանյան հյուրանոցների համար:
Խնդիրն այն է, որ այս տարի նկատվում է դեպի ՀՀ զբոսաշրջիկների հոսքի էական մոտ 4 տոկոսի նվազում, եւ մասնագետների գնահատմամբ՝ դա կարող է կայուն միտում դառնալ: Զբոսաշրջիկների թվի նվազումը, բնականաբար, առաջին հերթին հարվածելու է հենց հյուրանոցային բիզնեսին»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում