«Ժամանակի» տեղեկություններով՝ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա եւ կհանդիպի իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Հանդիպման հիմնական թեման նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցն է:
Իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ նույնիսկ այս պահին, երբ ամեն ինչ թվում է վերջնականապես համաձայնեցված է Բրյուսելի հետ եւ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ստորագրումն անկասելի է, եւ գրեթե կասկածի տեղ չի թողնում, այնուամենայնիվ ամեն ինչ վճռվելու է ՀՀ եւ Ռուսաստանի նախագահների սեպտեմբերի 3-ին նախատեսված հանդիպման ժամանակ»,- գրում է «Ժամանակը»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: