Եվրատեսիլ-2015-ը կանցկացվի Հայաստանում.Մեծ է հավանականությունը, որ մայիսի 10-ին` համաեվրոպական երգի մրցույթի եզրափակիչի վերջին ակորդն այս տողերը կլինեն և դրա շանսերը մեծ են, սակայն առավել կարևորը այսօրվա կիսաեզրափակիչն է, որտեղ հենց առաջինը ելույթ է ունենալու Հայաստանի ներկայացուցիչը` Արամ MP3-ը:
Կիսաեզրափակիչը կարևոր է` ինչպես Արամ MP3-ի ելույթի անթերիության առումով, այնպես էլ Հայաստանի մասնակցի օգտին հեռուստադիտողների քվեարկության պատկերով: Նշենք, որ , ըստ եվրատեսիլյան կանոնների, մրցույթի կիսաեզրափակիչի ժամանակ ժյուրին քվեարկում է ելույթից առաջ` գլխավոր փորձի հիման վրա: Երեկ կայացել է երկու փորձ և երեկոյան փորձի հիման վրա ժյուրիի քվեարկության արդյունքում Արամ MP3-ն արդեն անցել է եզրափակիչ. մնում է ժյուրիի տված ձայներին գումարվեն հեռուստադիտողների քվեարկության արդյունքները, որ տեղի է ունենալու այսօր` ուղիղ եթերում հեռարձակման ժամանակ:
Asekose.am-ի տեղեկություններով` հեռուստադիտղների այսօրվա քվեարկության արդյունքը ստանալուց հետո Եվրատեսիլ երգի մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարությունը կարող է ամրապնդել իր նախնական որոշումը և մրցույթի եզրափակիչ փուլում` ժյուրիի քվեարկության միջոցով` առավելությունը տալ հենց Հայաստանի մասնակցին, ում երգը, հիշեցնենք, որ այս տարի Եվրատեսիլին մասնակից երգերի տեսահոլովակների youtube-յան ալիքում դիտումների քանակով առաջինն է`2.822.657`այս պահի դրութամբ, ու բացի այդ, միջազգային բուքմեյքերական ընկերությունները և ամենատարբեր վարկանիշային կայքեր Արամ MP3-ին տեսնում են առաջատար հորիզոնականներում:
Հիշեցնենք, որ, ըստ ասեկոսեների, նկատի ունենալով Արամ MP3-ի Not Alone երգին բուքմեյքերների տված բարձր գործակիցը հենց առաջին օրվանից, ԵՀՄ-ի ղեկավարությունը բանակցել են Հայաստանի պատվիրակության հետ, թե արդյոք Երևանը պատրաստ է հյուրընկալել ու պահանջված բոլոր չափանիշներով և բարձր մակարդակով անցկացնել Եվրատեսիլ-2015-ը:
Տարածված տեսակետ կա, որ Եվրատեսիլը` երգից բացի քաղաքական մրցույթ է, և քաղաքականությունն այս անգամ գործելու է Հայաստանի օգտին:
Եկող տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը և ինչպես Արամ MP3-ին, այնպես էլ սփյուռքահայերին ու նաև եվրոպացիներին ուղղված շատ կոչերում` այդ թվում աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի ուղերձում նշվում է Հաղթանակի կարևորությունը նաև այն առումով, որ այն նաև ապացույց կլինի, որ «այն բանից հետո, հայերի հետ կատարվեց 100 տարի առաջ, մենք նախկինի պես կարող ենք մեր մասնակցությունը ցուցաբերել միջազգային բեմահարթակներում»:
Ի դեպ, նշենք, որ Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում:
Ժնևում, Փարիզում, Ամստերդամում, Բարսելոնում, Լիոնում, Մոսկվայում, Թբիլիսիում, Վարշավայում, Եվրոպայի մեծ ու փոքր այլ քաղաքներում ապրող հայերը, եթե նույնիսկ վստահ են, որ Արամ MP3-ին անցնելու է եզրափակիչ, պարտավոր են քվեարկել նրա օգտին ու աջակցել Հայաստանին, քանի որ քաղաքականությունը մնում է քաղաքականություն` այդ թվում երգի մրցույթում, որտեղ, ի դեպ, նաև «մաղարիչներն» են դեր կատարում:
Asekose.am-ը հաջողություն է մաղթում Արամ MP3-ին ու Հայաստանին: