▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որոշել եմ դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից». Ռազմիկ Մկրտչյան

Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջում տարածվել է նրա հայտարարությունը. «Ես՝ Ռազմիկ Մկրտչյանս, տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։
Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։
Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով»:

Ռազմիկ Մկրտչյանը թաղապետի պաշտոնից հրաժարական է տվել հունիսի 10–ին, իսկ հունիսի 11–ին նա կալանավորվել էր։ Հետո խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։

Դիտեք նաև՝

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее