▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշել է «շառից, փորձանքից» հեռու մնալ. «ՀԺ»

«Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկվանից մեկնել է արձակուրդ եւ աշխատանքի կվերադառնա հոկտեմբերի 20-ից միայն:

Ըստ չճշտված տեղեկությունների, Բալասանյանն Արաբական Միացյալ էմիրություններում է:

Այն, որ Գյումրիի քաղաքապետը երեկվանից 10 օրով արձակուրդում է, մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ Բալասանյանի գործավարուհին: Վերջինս չի հայտնել, որ երկրում է գտնվում քաղաքապետը: Ամեն դեպքում, Բալասանյանի բջջային ինքնապատասխանիչը երեկ արաբերեն էր հնչում։
 Սույն արձակուրդն ուշագրավ է նրանով, որ այսօր Գյումրիում սպասվում է ոչ իշխանական եռյակի հանրահավաքը, ու հարց էր առաջացել, արդյոք Բալասանյանը մասնակցելո՞ւ է այդ հանրահավաքին:

ԲՀԿ-ական քաղաքապետը, սակայն, ինչպես երեւում է որոշել է իրեն «շառից, փորձանքից» հեռու պահել:
Սամվել Բալասանյանը փաստորեն, ոչ միայն Գյումրիի հանրահավաքի օրը Գյումրիում չի լինի, այլ նաեւ հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքի օրը Հայաստանում չի լինի եւ կվերադառնա միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ հստակ կլինի»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее