▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րն էր Մարսելում հայ երիտասարդի սպանության պատճառը.«Ժողովուրդ»

Ֆրանսիայի Մարսել քաղաքում սպանված հայազգի 16-ամյա Միքայել Ասատուրյանի սպանության գործով կալանավորվել է 3 հոգի: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց սպանվածի հայրը` Արսեն Ասատուրյանը՝ կատարվածը կապելով քրիստոնյաների եւ մուսուլմանների  միջեւ առկա լարվածության հետ եւ այն համարելով ահաբեկչություն:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունվարի 12-ին: Միքայելը դասերի ավարտից հետո դպրոցից դուրս էր եկել, երբ դարպասների մոտ նրան էր մոտեցել մոտոցիկլետով մի երիտասարդ եւ դանակով հարվածել:

«Ժողովուրդ»-ի  հետ զրույցում սպանվածի հայրը՝ Արսեն Ասատուրյանը, պատմեց, որ իր որդու սպանության պատճառը հասարակ մի հարցի շուրջ վիճաբանությունն է եղել, եւ իրենց մտքով անգամ չի անցել, թե այն կարող էր նման դաժան ավարտ ունենալ. «Միքայելն իր համադասարանցի ընկերուհիներից մի քանի հոգու հետ բաստկեբոլ խաղալուց է եղել, եւ նրա ընկերուհիներից մեկն ասել է, թե Միքո՛, մեզ էլ պաս տուր, տղաս էլ ասել է, թե հարմար չի, երբ հարմար տեղ լինի, անպայման պաս կտա: Այս խասակցությանը խառնվել է Սոֆիա անունով մի աղջիկ, որն արաբ է եւ խաղի մեջ չի էլ եղել: Աղջիկը հայհոյանքով ասել է, թե ինչու եք լսում Միքայելին: Որդիս էլ ասել է, թե դու ինչ գործ ունես, մենք մեր խաղն ենք խաղում, դու մի խառնվի, եւ հայհոյանքի նման աղջկա ասած բառով էլ հակադարձել է` ասելով, թե դու ես: Այս ամենից հետո Սոֆիան բոլորի ներկայությամբ ասել է, թե ես քո հաշիվները մաքրել կտամ, իսկ որդիս էլ պատասխանել է, թե դու իմ հաշիվները մաքրել տալ չես կարող»:

Ըստ մեր զրուցակցի՝ աշակերտների լեզվակռիվն այսքանով ավարտվել է, որից հետո համադասարանցիները քայլեր են արել Միքայելին եւ Սոֆիային հաշտեցնելու համար, իսկ Միքայելն էլ ընկերներին ասել է, թե խոսակցություն էր, անցավ, գնաց:

Սակայն, ինչպես հետագայում պարզվում է, Սոֆիան վիճաբանությունից հետո հանդարտված չի լինում, զանգահարում է երկու անձանց եւ նկարագրում է Միքայելի արտաքին տեսքը, որպեսզի ածանոթները տեսնելով տղային դպրոցից դուրս գալիս` «հաշիվները մաքրեն»:

Իսկ ինչպես է աղջիկը պլանավորել եւ իրագործել անչափահաս տղայի սպանությունը: Սպանվածի հոր ներկայացմամբ` երբ Միքայելը դուրս է եկել դպրոցի դարպասներից, Սոֆիան միտումնավոր կերպով անցել է տղայի հետեւով եւ հեռվում գտնվող անձանց ձեռքով ցույց է տվել Միքայելին.«Որդիս այդ ժամանակ հեռախոսով է զբաղված եղել, երեւի հաղորդագրություն է գրել եւ անգամ չի էլ մտածել, որ կարող է իր դեմ ինչ-որ բան ծրագրավորված լինի: Արդյունքում՝ դպրոցի դարպասներից մեկ մետր չանցած նրան է մոտեցել մոտոցիկլետով մի երիտասարդ եւ դանակով մի քանի տեղից հարվածել»:

Ինչպես տեղեկացանք սպանված տղայի հորից` որդու գործով կալանավորվածները երեքն են.«Մեկը չափահաս է՝ 18 տարեկան, մյուսը 17 տարեկան, իսկ կալանավորված աղջիկը 16 տարեկան է: Այս երեքը մի քանի անգամ հայտնվել են ոստիկանների ուշադրության կենտրոնում եւ մի քանի անգամ  ազատազրկման են դատապարտված եղել: Սոֆիան նույնիսկ 12 տարեկանում է ազատազրկման դատապարտվել»:

Արսեն Ասատուրյանն իր որդու սպանությունը կապում է քրիստոնյաների եւ մուսուլմանների  միջեւ խորացող լարվածության հետ.«Մեր լրագրողներին՝ «Շառլի Հեբդո»-ի խմբագրակազմին, երբ խփեցին, ու այսքան կյանքեր գնացին, ճիշտ է՝ դրանք այլ խմբավորումների հետ են կապված, սակայն այդ խմբավորումների քայլերն է, որ ոգեւորում է այս արաբ ջահելներին, եւ նրանք սկսել են քաղաքի տարբեր տեղերում նման գործողություններ անել:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее