«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ավարտին է մոտենում 2014 թվականը։ Եթե մեկ բառով նկարագրելու լինենք անցնող տարին Հայաստանի համար, ապա անպայման տեղին կլինի օգտագործել «դժվար» բառը։ Դժվար տարի էր քաղաքական, սոցիալ-տնտեսական տեղաշարժերի առումով։
«ՉԻ»-ն ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հարց ուղղեց՝ ո՞րն է եղել անցնող 2014 թվականի ամենախայտառակ իրադարձությունը։ Գասպարյանը մտածեց ու հակադարձեց. «Էնքան շատ են եղել դրանք, որ հիմա ի՞նչ ասեմ»։
Այո, խայտառակության հետ ՀՀ քաղաքացին բախվում է ամեն օր ու ամեն քայլափոխի։ 2014 թվականն այս առումով բացառություն չէր»։
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում