▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րն է եղել երկու օրական նորածնի մահվան պատճառը. պարզաբանում է բժիշկը

Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում ապրիլի 2-ին ծնված երկու օրական նորածին է մահացել: Նորածնի հայրը դիմել է ոստիկանություն՝ հաղորդելով, թե դժբախտ դեպքի պատճառը ծննդատան բժշկուհու կողմից սխալ բուժումն է:

Asekose.am-ի հետ զրույցում  Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ կնոջը հիվանդանոց են տեղափոխել ծանր վիճակում.

«Կնոջ 4-րդ կեսարյան հատումն է եղել, նրան ուղեգրել են մեզ մոտ ծանր վիճակում՝ արգանդի պատռվածքի նշաններով: Ապրիլի 2-ին 32 շաբաթական հղիություն ունեցող կինը կեսարյան հատումով ծննդաբերել է, և 24 ժամը չլրացած երեխան մահացել է: Նորածնի մոտ առկա է եղել խիստ արտահայտված ներարգանդային ինֆեկցիա, որը ծանր ախտորոշում է: Երեխայի մոտ լեյկոցիտների քանակը եղել է 50.000, մինչդեռ նորմայում պետք է էլիներ 5.000: Սա արտառոց երևույթ է: Ես ինքս եմ դիմել ոստիկանություն և ուղարկել դատաբժշկական փորձաքննության: Այստեղ բժիշկները որևէ մեղք չունեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее