▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որեւէ պայքար իմաստ չի ունենա, եթե մենք վաղը թողնենք գնանք մեր երկրից, մեր հայրենիքից

Լրագրող, հաղորդավար, երգիչ Արմեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացրել ու գրել է․

Ես մի քանի տեղ եմ աշխատում, առավոտյան դուրս եմ գալիս, գիշերը այս ժամերին նոր գնում եմ տուն, հեշտ չի կյանքս, բայց սա է իմ կյանքը։ Ես աշխատում եմ, որ վաղը իմ զավակներին ավելի լավ տուն, ավելի լավ երկիր փոխանցեմ։

Հրավիրված էի երիտասարդական քննարկման։ Նորից խոսեցի արտագաղթելու մասին։ ԽՆԴՐԵՑԻ ամբողջ ուշքն ու միտքը կենտրոնացնել մնալու, ստեղծելու, աշխատելու եւ ոչ գնալու վրա։

Բոլորս էլ հնարավորություն ունենք ուրիշ տեղ ապրելու, բայց դա ոչ մի կերպ հեշտ կյանքի երաշխիք չէ։ Ամեն տեղ իր դժվարություններն ունի։

Շատ ընկերներ ու հարազատներ ունեմ դրսում, երազում եմ, որ մի օր բոլորը վերադառնան։

Երազում եմ, որ միասին ու միասնական հնարավորություն ունենանք շենացնելու մեր տունը, մեր երկիրը։

Որեւէ պայքար իմաստ չի ունենա, եթե մենք վաղը թողնենք գնանք մեր երկրից, մեր հայրենիքից։

Սա իմ տունն է։ Միգուցե փոքր է, անշուք է, միգուցե` աղքատ, բայց սա է իմ տունը։ Եւ այստեղ պետք է մեծանան իմ զավակները։

Հ. Գ . երգել եմ իմ սիրելի երգերից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее