«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի քննչական կոմիտեի նախագահը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին երեկ պարգևատրել է «Վաստակի համար» մեդալով: Ամռանն էլ Արայիկ Հարությունյանն էր ՔԿ նախագահի տեղակալ Քյարամյանին «Արիության համար» մեդալով պարգևատրել: Սակայն մեդալների և պարգևների նշանակության բաժնում ասված է, որ «Վաստակի մեդալով» «պարգևատրվում են ՀՀ ՔԿ՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 10 տարի մասնագիտական ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգեւների արժանացած ծառայողները՝ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու և ՀՀ ՔԿ գործունեության ապահովման մեջ զգալի ավանդ ունենալու համար»: Իսկ 30-ամյա Քյարամյանի աշխատանքային կարիերայի մեկնարկը 2013-2014 թթ․-ից է»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Որևէ վաստակ չունեցող Արգիշտի Քյարամյանին պարգևատրել են «Վաստակի համար» մեդալով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet