Նոյեմբերի 1-ին լույս կտեսնի արձակագիր Էդգար Կոստանդյանի «Որբանոց» վեպը, որի մասին բազմիցս խոսվել ու գրվել է: Այն պատմում է մի քանի համակուրսեցիների մասին, որոնց ընդհանուր թելով մի բան է կապում` որբանոցը: Որբանոցն, ըստ հեղինակի, այն երկիրն է, որտեղ մենք ապրում ենք, իսկ գրքի հերոսներն այդ որբանոցի բնակիչներն են: Սյուժետային կտրուկ զարգացումներով այս ստեղծագործությունը սկսվում է կենտրոնական հերոսներից մեկի` Գուգոյի պատմությամբ, որին զինծառայության ժամանակ հրամանատարը ծեծելով հաշմանդամ է դարձնում: Վեպում հեղինակը բաց տեքստով ու առանց ակնարկների խոսում է այնպիսի երեւույթների մասին, ինչպիսիք են արտագաղթը, կաշառակերությունը, ամենաթողությունը, կեղծված ընտրությունները եւ այլն: «Որբանոցը» նրա երրորդ վեպն է:
«Որբանոց»-ի հերոսները Էդգար Կոստանդյանի համանուն վեպում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet