▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ զարդարենք «Ցանցի» դարը

Առավոտյան, նոր լույսի հետ դու մտնում ես քո «անկետան»

Եվ ուշադիր նայում, տեսնես՝ ո՞վ է այսօր հյուրը քո «տան»

Ո՞վ է այսօր քեզ «Like» արել, ո՞վ է կիսվել քո նկարով,

Ո՞վ է էջդ «բռնաբարել»՝ «Like» ու «Unlike» քեզ անելով,

 

Ո՞վ է «Comment» գրել նյութիդ, թե ինչ լա՜վն ես, Աման Աստված,

Ո՞վ է «Share» արել «պատիդ» մի հերթական «նյութ բամբասաց»,

Ո՞ւմ համար ես դու սպասելի, ո՞վ է քեզ հետ սկսում օրը,

Ո՞ւմ ես իրոք դու սիրելի, ո՞ւմ համար ես կարևորը:

 

Առավոտյան նոր լույսի հետ նրանց էլ քո լույսն ես հղում

Եվ ստանալով բազում լույսեր` դրականով լիցքավորվում

Հետգրություն. թե խելամիտ կերպով վարեք համացանցի «Ձեր աշխարհը»

Միմյանց լույսով կպարուրեք, կզարդարեք «Ցանցի» դարը:

 

©Առլեն Շահվերդյան

Աղբյուրը` arlenshah.wordpress.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее