Երևանի Մալաթիա-Սեթաստիա վարչական շրջանի 8/08 ընտրատեղամասում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հայտնվելուց ու հորդորներ անելուց հետո էլ ընտրությունը հանդարտ չէր ընթանում:
Գրում է Հենարան.am-ն ու նշում, որ հանձնաժողովի անդամները բարձրաձայն շարունակում էին գոռգոռալ, արհամարհական վերաբերմունք ցուցաբերել լրագրողների ու դիտորդների նկատմամբ:
Երբ լրագրողները նկատել են ու սկսել են նկարահանել, թե ինչպես է «Առաքելություն» կուսակցության ներկայացուցչին մոտենում է վստահված անձանցից մեկը և նրանք միասին սկսում են ինչ-որ գումարներ հաշվել, վստահված անձը զայրացել ու բղավել է. «Այ ցավդ տանեմ, ինձ կանչեց, ասեց` փող կարա՞ս մանրես, ի՞նչ ա եկել հետևիցս նկար ա անում, կրակը չեմ ընկել ձեր ձեռը: Ցավդ տանեմ, երեկոյան կհրավիրեմ մեր տուն, որ կնոջս հետ կլինեմ, կգաք էտ անկողնում էլ կնկարեք»: Իսկ մեկ ուրիշն էլ սկսել է լրագրողին կրկնօրինակել: